Ռուսական բանակը ուժգին hարձակում է սկսել Զապորոժիեի ուղղությամբ. կան զnhեր և վիրավnրներ
Ռուսական զորքերը հարձակում են սկսել Զապորոժիեի մարզի վրա:
Այս մասին հայտնել է Զապորոժիեի մարզային վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը:
Արդեն հինգ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։ Ֆեդորովը նշել է, որ ռուսական հարձակման հետևանքով վնասվել են տներ, խանութ և շուկա։
Նշվում է, որ հարվածներն իրականացվել են անօդաչու թռչող սարքերով, ինչպես նաև հրթիռներով: Ռուսական կողմի տեղեկություններով հարվածներ են հասցվել ռազմական թիրախներին, որոնք ուկրաինական կողմը քողարկում է բնակելի տարածքներում:
Նշվում է նաև, որ զոհերի և վիրավորների թիվը կարող է աճել: