Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է օրերս դատական նիստից հետո արած արտահայտության համար
«Հայկական ժամանակ»-ին իրավապահ համակարգին մոտ կանգմած աղբյուրները հայտնում են, որ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է օրերս դատական նիստից հետո հնչեցրած արտահայտության համար: Նկատի ունենալով նրանց, ովքեր իր հորը կասկածում են կաշառակերության համար, ասել էր. «Իրենց կնգտիք թող պատրաստվին»:
Քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը):