Ռուսաստանը Ուկրաինային է վերադարձրել 1000 զոհված զինվորների մարմիններ
Ուկրաինայի ռազմագերիների հարցով շտաբի տվյալներով՝ հազար դիակ, որոնք ռուսական կողմը պնդում է, որ պատկանում են ուկրաինացի զինծառայողներին, վերադարձվել է Ուկրաինա։
Այս մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները:
Գերատեսչությունը նշել է, որ համապատասխան մարմինները շուտով կանցկացնեն բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները՝ դիակները նույնականացնելու համար։
Շտաբը շնորհակալություն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին դիակները վերադարձնելու համար։