«Եթե մեկին թվում է, թե Փաշինյանը հետ կկանգնի իր քայլերից՝ սխալվում է. չեն պատկերացնում, թե ինչի հետ գործ ունեն. Թանդիլյան
«Երկրում ստեղծված անթույլատրելի վիճակը պետք է դառնա բոլորի համար ահազանգ, եկեղեցին էլ իր հերթին պետք է հնչեցնի եկեղեցու ձայնն առ այն, որ վտանգ է կախված մեր եկեղեցու, ինքնության գլխին հանձինս Նիկոլ Փաշինյանի ու իր վարած քաղաքականության»,-«Իշխանության գրոհը սահմանադրական ազատությունների դեմ և մեր պատասխանը» թեմայով հանրային ֆորումն ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
Նա նշեց, որ Փաշինյանը չի էլ թաքցնում, թե ինչ է պատրաստվում անել, բոլորի համար ակնհայտ է։
«Եթե մեկին թվում է, թե նա հետ կկանգնի այն քայլերից, որոնք պատրաստվում է նախաձեռնել, սխալվում են, չեն պատկերացնում, թե ինչի հետ գործ ունեն»,- ասաց Մ.Թանդիլյանը։
«Մեզ համար եկեղեցին պետք է ընկալվի հայկակականության, ինքնության մաս։ Դա է պատճառը, որ ուղղակի պարավոր ենք գործողություններ անել նախ և առաջ դա ցույց տալու, հռչակելու և պաշտպանելու»,- ասաց նա։