Ադրբեջանն անտուններին ուղարկել է բնակվելու օկուպացված Արցախի Հադրութ և Շոշ բնակավայրեր
Օկուպացված Արցախի Հադրութի շրջանի Հադրութ գյուղ Ադրբեջանն ուղարկել է բնակվելու անտուն ադրբեջանցիների նոր խումբ:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ուղարկվել է 17 ընտանիք՝ 63 մարդ։ Զուգահեռաբար մարդիկ են ուղարկվել բնակվելու նաև օկուպացված Ասկերանի շրջանի Շոշ գյուղ:
Գյուղ է ուղարկվել 15 ընտանիք՝ 54 մարդ։ Նախկինում այս ընտանիքները ժամանակավորապես բնակվել են երկրի տարբեր վայրերում, հիմնականում՝ հանրակացարաններում, առողջարաններում և վարչական շենքերում։