Կառավարությունից արձագանքել են Մակունցի 1 մլն դրամանոց նվերի մասին լուրին
Կառավարությունից պարզաբանել «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված լուրն առ այն, որ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցն ստացել է նվեր (հանրագիտարան) 1 մլն 14 հազար դրամ արժողությամբ:
«Լուրը չի համապատասխանում իրականությանը:
Տեղեկացնում ենք նաև, որ հանրագիտարանը նվեր է Վարչապետի աշխատակազմին, և այն պարզապես Լիլիթ Մակունցի միջոցով փոխանցվել է աշխատակազմին:
Վարչապետի գլխավոր խորհրդականի անունով հայտարարագրումը զուտ տեխնիկական սխալի հետևանք է, և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նվերների հայտարարագրման ռեեստրում կիրականացվեն համապատասխան շտկումներ»,-ասված է պարզաբանման մեջ: