Վանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել. «Հրապարակ»Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարների սպանության մասինԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում մի շարք որոշումներ են ընդունվելՄենք վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ ՀեգսեթՓաշինյանը Սևանում խարույկի շուրջ զրուցել է «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետՍանկտ Պետերբուրգը բախվել է բենզինի ռեկորդային պակասի՝ մարզի խոշորագույն նավթավերամշակման գործարանի կանգից հետոՀայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. ԲադալյանԻրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը ՀորմուզումՀայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը քննարկվել է «L’Œuvre d’Orient»-ի հետ«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքըՌուսաստանի ՊՆ․ ՌԴ շրջանների և Սև ծովի վրայով 67 ուկրաինական անօդաչու է խոցվելԵԱՏՄ Մաքսային վարչարարության հեռանկարները քննարկվել են ՄինսկումՏարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր հնարավորությունԵգիպտոսի նախագահը Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման հույս ունիԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելՂազախստանը շարունակում է քաղաքական արդիականացման և ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության ուղինԽոշոր ավտովթար՝ Ծաղկաձորում․ կան վիրավորներՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԱԳ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները COP17-ի շրջանակումԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը կայցելի ՀայաստանԻսպանիայի ափերի մոտ ջրի ջերմաստիճանն այս ամռանը հասել է ռեկորդային արժեքներիՀունաստանում քննարկում են Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի սցենարներըՓաշինյանը քաղաքաշինության կոմիտեի փոխնախագահին ազատել է պաշտոնիցՈւկրաինան ծրագրում է բալստիկ հրթիռներով հարվածել ՌուսաստանինԱռաքելյան․ Մարզային տրանսպորտի սահմանափակումը չի լուծի Երևանի խցանումների խնդիրըԱբխազիայում ՌԴ-ի հետ լայնածավալ զորավարժություն կանցկացվիԼիբանանի նախագահը ստացել է Հայաստան այցելելու հրավերներՎահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել դեսպան Շաֆքատ Ալի ԽանըՌուս-հնդկական առևտրատնտեսական համագործակցությունը դրական դինամիկա է ցուցադրումTour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո ԻակոմոնինՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է իսպաներեն աուդիոգիդովՀութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասինՓեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի վրա ճնշումը հասել է վտանգավոր փուլիՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինՄենք երեխա չենք. Գեյջին կասկածի տակ է դնում Ծառուկյանի խոսքերըԱԺ խորհուրդը հաստատել է առաջիկա նիստերի օրակարգն ու հանձնաժողովների աշխատակարգըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՔննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումներըՈրսի ժամանակ 39-ամյա տղամարդը սայթաքելու հետևանքով պատահաբար կրակել է 38-ամյա որսորդի ուղղությամբՍեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է, պատվաստվեք և կանխարգելեք բարդությունները․ ԱվանեսյանԿլինեն հոսանքազրկումներՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիԼիբանանն ու Իսրայելը սեպտեմբերի 15-16-ը բանակցություններ կանցկացնեն ՀռոմումՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ, նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Արտակ Զաքարյան
Տնտեսություն

Սոցիալական պայթյունի շեմին․ պարտքերի մեջ թաղված հասարակություն. Արթուր Խաչատրյան

Նախորդիվ անդրադարձել էի պետական պարտքին։ Վիճակագրություն էի ներկայացրել, թե երկիրն ինչքան պարտք ունի, որ պետական բյուջե մտնող ամեն 3 դրամից 1 դրամը գնում է պարտատերերին: Այսօր կխոսեմ մարդկանց «սեփական» պարտքի մասին։ Այս մասին իր հոդվածում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մարդիկ իրար պարտք են տվել երևի մարդկության ստեղծման հաջորդ օրվանից։ Պարտք ենք վերցնում տարբեր պատճառներով. փողը չի հերիքում ընթացիկ ծախսերի համար (սա ամենավատ տարբերակն է), ինչ որ մեծ գնում կատարելու համար (օրինակ՝ կահույք պետք է գնես, կամ վիրահատության գնաս), ներդրում կատարելու համար, կամ՝ «ղումար ես կրվել»։ Այ սա արդեն ողբերգություն է, ընդհանրապես՝ ղումարբազությունը (շահումով խաղերը) դեպի կործանում տանող ամենակարճ ու հաստատ ճանապարհն են։ Բայց հիմա դրա մասին չէ խոսքը։

Մարդու/հասարակության/պետության վարկային պորտֆելի վերլուծությունը շատ բան կարող է ասել վարկառուի մասին։ Ըստ այդմ, դիտարկենք «հասարակության վարկային բեռը»։ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի օրվա վերջի դրությամբ Հայաստանի բանկերի կողմից տրված վարկերի ընդհանուր ծավալը կազմում է 7 տրիլիոն 265 մլրդ դրամ (ներառյալ միջբանկային վարկերը)։ Վարկերի 23% -ը՝ 1 տրիլիոն 686,4 մլրդ դրամը, սպառողական վարկեր են։ Եթե ընդհանուր վարկային պորտֆելից հանենք միջբանկային վարկերը և հաշվի առնենք, որ գյուղատնտեսական վարկերի մի որոշ ծավալ իրականում սպառողական բնույթի են, ապա սպառողական վարկերի մասնաբաժինը վարկային պորտֆելում շատ ավելի մեծ կլինի։ Հիպոթեքային վարկերը կազմում են 1 տրիլիոն 582 մլրդ դրամ, ընդհանուր պորտֆելի 22%-ը։ Ճիշտ է, հիպոթեքային վարկերը «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն սպառողական վարկ (կրեդիտ) չեն դիտվում, բայց, խոշոր հաշվով, ձեռնարկատիրական գործունեության հետ կապված չեն, չհաշված իրավաբանական անձանց կողմից հիպոթեքային վարկով ձեռք բերված/վերանորոգված անշարժ գույքը և հողը: Սպառողական վարկերը մոտ 2,5 անգամ գերազանցում են արդյունաբերությանը տրամադրած վարկերի ծավալին և 2,08 անգամ Հայաստանի տնտեսական «աճն» ապահովող շինարարական վարկերի ծավալը։

Հիմա ավելի մանրամասն վերլուծենք Հայաստանի հասարակության կողմից «շալակած» սպառողական վարկերը և, հատկապես, անհուսալի վարկերը։ 2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ մինչև երեք տարի «ժամկետայնությամբ» անհուսալի սպառողական վարկերի մայր գումարի ընդհանուր ծավալը կազմում է 264,5 մլրդ դրամ։ Եթե ավելացնենք ժամկետանց տոկոսները, տույժ/տուգանքները և հաշվարկված այլ ժամկետանց պարտավորությունները, ամբողջ պարտքային բեռը կգերազանցի 575 մլրդ դրամը։ Պատկերացնու՞մ եք ի՜նչ թվի մասին ենք խոսում։ Հայաստանի 2026 թվականի պաշտպանության բյուջեն այդ գումարից ավելի քիչ է։

Իսկ հիմա անդրադառնանք վարկառուների թվին։ Մինչև 250 հազար դրամ (մայր գումար) անհուսալի սպառողական վարկեր ունեցող անձանց թիվը 136 հազար 511 մարդ է։ Այսինքն՝ 136.511 մարդ չի կարողանում փակել մինչև 250 հազար դրամ վարկը։ Ոմանք այդ գումարը չեն կարողանում վճարել արդեն երեք տարի։ 250 հազար չվճարած մայր գումարն արդեն երևի կրկնակի տույժ ու տուգանք է հավաքել, վարկառուներն «ընկել են» ԴԱՀԿ, փախնում են բանկերից, կամ հեռացել են երկրից։ 136.511 մարդ ոչ միայն ինքը չի կարողանում վարկը փակել, այլև բարեկամ/ընկեր/ծանոթ չունի, որ օգնեն, վարկը մարեն.... Սա է մեր երկրի իրականությունը, սա է սոցիալական պատկերը։ 250.001 – 500.000 դրամի անհուսալի վարկեր ունեն 63.270 մարդ, 500,001-750,000 դրամ՝ 34,202 մարդ,

750,001-1,000,000 դրամ՝ 22,453 մարդ։

Փոքր անհուսալի վարկառուների թիվն ավելի մեծ է, քան համեմատաբար ավելի մեծ անհուսալի վարկեր ունեցող վարկառուների թիվը։ Սա ևս մեկ փաստարկ է այն պնդման օգտին, որ սպառողական վարկերի բեռի տակ ճկվել են հիմնականում սոցիալապես խոցելի խավերի ներկայացուցիչները։ 1,00,001-1,500,000 դրամ՝ 26,395 մարդ և 1,500,001 դրամից ավելի անհուսալի վարկեր ունեն 47,145։ Այս երկու խմբերի միջակայքն ավելի մեծ է, բայց եթե բաժանենք 250.000 դրամանոց միջակայքերի, օրինաչափությունը միևնունն է կպահպանվի։ Եթե գումարենք տարբեր գումարային խմբերում անհուսալի վարկեր ունեցող վարկառուների թվերը կստանանք 329.926 մարդ։

Չեմ բացառում, որ վարկառուների 5-10%-ը մեկ անհուսալի վարկից ավելի անհուսալի վարկ ունենա։ Համարենք անհուսալի վարկառուների թիվը 300.000 մարդ է: Հայաստանում մշտապես բնակվող չափահաս բնակչությունը 2.500.000 մարդ է: Այսինքն, ամեն 8 չափահաս մարդկանցից 1-ը չի կարողանում իր սպառողական վարկը սպասարկել, ԴԱՀԿ «հաճախորդ» է։ Չի կարող բարեկեցիկ համարվել մի հասարակություն, որի ամեն 8 չափահասից մեկն անհուսալի վարկառու է, չի կարող։ Սա սոցիալական աղետի առաջին ագռավներից է։ Պարտքերի մեջ թաղված պետություն, պարտքերի տակ կքված հասարակություն... Սա է Նիկոլ Փաշինյանի տնտեսական քաղաքականության հետևանքը, այլ ոչ թե պարտքով ասֆալտած փողոցը։

Հ.Գ. Համեմատության համար 2017 թվականին ընդամենը 47670 մարդ, համարյա երեք անգամ քիչ քան այսօր, ունեին մինչև 250.000 դրամի անհուսալի սպառողական վարկ: