Ռուսական բանակի hարվածներից հետո Ուկրաինայի Տերնոպոլ քաղաքում կա արդեն 26 զոh և 93 վիրավnր
Ուկրաինայի Տերնոպոլ քաղաքում զոհերի թիվը հասել է 26-ի, վիրավորվել է 93 մարդ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային ոստիկանությունը իր Telegram ալիքում։
93 վիրավորների թվում 18 երեխա կա, ճշտել են իրավապահ մարմինների աշխատակիցները։ «Ոստիկանությունը և այլ արտակարգ ծառայություններն աշխատում են շուրջօրյա հարվածների վայրում: Ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն նշել է ոստիկանության և այլ արտակարգ ծառայությունների կոնկրետ առաջադրանքները՝ ռուսական հարձակումների հետևանքներին արձագանքելու համար», - ասվում է հայտարարության մեջ։
Ռուսաստանի զինված ուժերի հարձակման ժամանակ վնասված վայրերում փրկարարական աշխատանքները շարունակվում են։