ՌԴ շրջանների ուղղությամբ արձակված 26 ուկրաինական ԱԹՍ է խոցվել
Յոթ ժամվա ընթացքում ՌԴ շրջանների ուղղությամբ արձակված 26 ուկրաինական ԱԹՍ է խոցվել, հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
«ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից որսվել և ոչնչացվել են 26 Ուկրաինական անօդաչու թռչող սարքեր՝ 11-ը Ղրիմի Հանրապետության տարածքում, 10-ը Բրյանսկի մարզի տարածքում, 4-ը Կուրսկի մարզի տարածքում և 1-ը Բելգորոդի մարզի տարածքում», – նշել են գերատեսչությունից։