Վրաստանի արդարադատության նախարարը շեշտել է՝ Հայաստանի հետ արդարադատության համակարգը կկատարելագործեն
Ֆորումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ այն ոչ միայն հնարավորություն է տալիս ներկայացնել իրականացված բարեփոխումները, այլև ստեղծում է անկեղծ երկխոսության և փորձի փոխանակման միջավայր, որտեղ ծնվում են նոր գաղափարներ և նախաձեռնություններ։
Նախարարը նշել է, որ այս երկու օրերի քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել արդարադատության ոլորտի լայն շրջանակն ընդգրկող թեմաներին, որոնք ոչ միայն խորացրել են փոխըմբռնումը երկու երկրների միջև, այլև բացել են նոր հնարավորություններ՝ համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման համար։
Սրբուհի Գալյանն ընդգծել է , որ ֆորումի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները և գաղափարները վերածվելու են գործնական արդյունքների՝ նպաստելով արդարադատության համակարգի շարունակական զարգացմանը։ Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիան շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը համատեղ աշխատանքի համար և նշել, որ Վրաստան-Հայաստան իրավական ֆորումը դարձել է երկու երկրների գործընկերության ամրապնդման կարևոր հարթակ։
Վրաստանի արդարադատության նախարարը շեշտել է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն երկու երկրների արդարադատության համակարգերի կատարելագործմանը: