Մալաթիայի ոստիկանները հայտնաբերեցին հետախուզվող 58-ամյա կնոջը. Նա փաստաթղթեր էր կեղծել
Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները նոյեմբերի 18-ին` ժամը 13.30-ին, Բաբաջանյան փողոցում հայտնաբերել և բաժին են ներկայացրել Նոր-Նորքի բաժնի կողմից հետախուզվողի:
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Սուրենյան փողոցի բնակիչ 58-ամյա կինը սեպտեմբերի 9-ից հետախուզվում էր խոշոր չափերով խարդախության և իրացնելու նպատակով կեղծ փաստաթղթեր կամ վճարային գործիքներ պատրաստելու, ձեռք բերելու կամ դրանք իրացնելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։