Զինվшծ hարձակում Նիգերիայի եկեղեցիներից մեկի վրա. կան զnhեր և առևшնգված հոգևորականներ
Նիգերիայում զինված անձինք հարձակվել են եկեղեցու վրա՝ սպանելով առնվազն երկու մարդու և առևանգելով մի հոգևորականի և մի քանի ծխականների։
Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Դեպքը տեղի է ունեցել գիշերօթիկ դպրոցից 25 աղջիկների առևանգումից մի քանի օր անց։
Հարձակումը տեղի է ունեցել Նիգերիայի կենտրոնական մասում գտնվող Էրուկու քաղաքում։ Գործակալությունը նշում է, որ նման իրադարձությունները մեծացնում են երկրի իշխանությունների վրա ճնշումը։