Ուկրաինական աղբյուրները նշում են, որ ռուսական բանակը նոր տարածքներ է գրավում Դոնեցկի ուղղությամբ
Ուկրաինական DeepState նախագծի տվյալներով՝ ռուսական զորքերը առաջխաղացում են կատարել դեպի Ուկրաինայի Դոնեցկի մարզի երկու բնակավայրեր։
Այս մասին նշում են նաև ուկրաինական լրատվամիջոցները:
Ռուսական զորքերը առաջխաղացում են կատարել դեպի Զապորոժիե մարզ։
Ըստ ուկրաինացի վերլուծաբանների՝ Ռուսաստանը առաջընթաց է գրանցել Միրնոգրադից արևելք գտնվող Նովոէկոնոմիչնեի և Միրոլյուբովկայի տարածքում։