«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ինԱշխատաժողովում քննարկվել է 2023-2025 թթ. ՄԻՊ պաշտպանության գործողությունների ծրագրով ԶՈՒ-ին վերաբերող գործողությունների ընթացքը
Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կազմակերպած դիվանագիտական շոու-այցը բռնազավթված Արցախ
Ծավ բնակավայրում ջրի նմուշներում սնդիկի բարձր պարունակություն է արձանագրվել․ բնակիչներին հորդորում են չօգտագործել ծորակի ջուրըՊարտադի՞ր է Հայաստանի վրա սանձազերծված պատերազմի օրերին ֆիստիվալներ անեք, էլ ուրիշ օր չկա՞. Վարդանյան (տեսանյութ)Բյուրեղավանում վթարային ջրանջատում կլինիԻնչպես Իսրայելը դարձավ Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարը․ 69%՝ 2020-ի պատերազմից առաջ․ քաղաքագետՈւկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցնում Սոչիին. կան վիրավորներՄեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն. ՍուրենյանԷսի շատ դաժшն հետևանք կունենա, չի կարելի, մենք մարդ ենք՝ ստեղ նստած․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)
Գանձասարը հայկական է և չպետք է թույլ տալ՝ այս փաստերը խեղաթյուրվեն․ պահանջում եմ ՀՀ-ից որևէ արձագանք հնչի․ Աննա Գրիգորյան
Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըԱգրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե ՀովհաննիսյանՌուսաստանի Դաշնությունից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է, որը դիմավորում է Բաքվի բանտում
Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը
Էկոպարեկային ծառայությունը շարունակում է անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում իրականացնել ուժեղացված հսկողական միջոցառումներ
Եվրոպայի Մ18 տարեկանների անհատական առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 4 թենիսիստներՄինչև ժամը 17:00-ը որոշ հասցեներում լույս չի լինիTour of Armenia-ն անվտանգ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովԴիլիջանի դպրոցի 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածքԳլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցներիՊարոն Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի օբյեկտների վրա հարձակումները. ԹրամփՋերմուկյան մարտերում Հայաստանը կորցրեց 200–ից ավելի կյանքեր և կորցրեց տարածքներ. Հակոբ ԲադալյանՈղբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կա զոհ և վիրավորԲորիս Ջոնսոնին տեղափոխող գնացքը հեռացել է ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածից րոպեներ առաջՆԳ նախարարը մրցանակ է հանձնել «Tour of Armenia 2026» միջազգային հեծանվավազքի լավագույն թիմինՊապիկյանը լուսադեմին դարձյալ հերթական այցն է կատարել հեռավոր զորամասՀորմուզի նեղուցում նավ է հրթիռակոծվել
Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանին հաջողվեց անցնել Սևանա լիճը (տեսանյութ)
Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը
Հասարակություն

Մեղրիում կատարվելիք «արտահերթ» սահմանազատման հանելուկը. երեսուներկո՞ւ, թե՞ 44 կմ է Արաքսի առափնյա մեր ինքնիշխան տարածքի երկարությունը

«Սյունյաց երկիր». Կառավարության պատասխանատուներն օրեր առաջ տեղեկացրին, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների ճշգրտման աշխատանքները (Տավուշից հետո) կիրականացվի Սյունիքում։

Պատճառաբանվում է, թե «արտահերթ» սահմանազատումը կատարվում է, որպեսզի TRIPP–ի ենթակառուցվածքային զարգացմանը նպաստ բերենք։

«Արտահերթ» սահմանազատման ուրվականն արդեն իսկ բազմաթիվ ողջամիտ հարցերի տեղիք է տվել Սյունիքում։

Առկա տարակույսների օրինաչափ և իրավաչափ բնույթը հիմնավորելու համար որերորդ անգամ փաստենք՝ Սյունիքի արևելյան սահմանները 1920-ից ի վեր երկու անգամ արդեն սահմանազատվել–սահմանագծվել են։

Ասել է թե՝ Խորհրդային Միության փլուզման պահին (1991 թ.) Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Սյունիքի արևելյան հատվածում, սահմանային վեճ գոյություն չի ունեցել։

Հիշենք և հիշեցնենք՝ առաջին անգամ սահմանազատման–սահմանագծման աշխատանքներ Սյունիքում կատարվել են 1920-ականներին՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ներկայացուցիչներից կազմված պետական հանձնաժողովի կողմից։

Զանգեզուրի գավառի և Ադրբեջանի Կարմիր Քյուրդիստան գավառի միջև սահմանները ճշտելու նպատակով ստեղծված պետական հանձնաժողովում հայկական կողմից ընդգրկված էր մեր մեծ արձակագիր Ակսել Բակունցը՝ իբրև փորձառու հողաշինարար։

Նրա զեկուցումներից և գրառումներից ակնհայտ է դառնում, թե ինչ մանրամասնությամբ են ճշտվել սահմանները։

Սյունիքի շրջանների և Ադրբեջանի արևմտյան շրջանների միջև սահմանների ճշտում՝ երկրորդ անգամ, կատարվել է 1980-ականներին. հայկական կողմը ներկայացնում էր պետական նշանավոր գործիչ Վլադիմիր Մովսիսյանը։

Այդ աշխատանքներին աջակցել են Մեղրու, Կապանի, Գորիսի, Սիսիանի շրջանների ղեկավարները, որոնց մի մասը բարեբախտաբար ողջ է. այսօր էլ նրանք պատմում–ներկայացնում են, թե ինչպիսի մանրամասնությամբ ու հիմնավորվածությամբ են կատարվել աշխատանքները։

Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների կողմից ստեղծված այդ հանձնաժողովի աշխատանքները նույնպես ավարտին են հասցվել, իսկ արդյունքները հիմք են ընդունել կողմերը (այլ հարց է, թե տվյալ փաստաթուղթն ինչո՞ւ չի գաղտնազերծվում–հանրայնացվում և ինչո՞ւ չի դրվում բանակցային սեղանին)։

Այդ ամենը վերհիշելուց հետո նորից ենք արձանագրում՝ Խորհրդային Միության փլուզման պահին (1991 թ.) Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Սյունիքի արևելյան հատվածում սահմանային վեճ գոյություն չի ունեցել։

***

Հաջորդ հանգամանքը. մեր հանրապետության իշխանությունները տարիներ շարունակ փորձում են համոզել, թե սահմանների ճշգրտման հարցում առաջնորդվել և առաջնորդվում են 1991 թ. դեկտեմբերի 21-ին ստորագրված Ալմա–Աթայի հռչակագրով, որի մեջ (առանց կցվող քարտեզի) պարզապես գրված է՝ «Ճանաչել և հարգել միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը»։

Եվ ուրեմն, եթե կողմերը ճանաչում են խորհրդային ժամանակաշրջանում գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը, եթե 1991-ին՝ Խորհրդային Միության փլուզման պահին, մեր ու Ադրբեջանի միջև սահմանային վեճ գոյություն չի ունեցել, ապա ի՞նչն է ստիպում մեզ՝ նորից ճշտելու քանիցս ճշտված սահմանը։

Հայաստանի գործող կառավարությունն այդպես էլ չի ասում՝ արդյո՞ք առ ոչինչ են ճանաչվել 1920-ականներին և 1980-ականներին կատարված սահմանազատման–սահմանագծման աշխատանքները։ Եթե այո, ապա պետական ո՞ր մարմինն ու ե՞րբ է նման որոշում կայացրել և ի՞նչ պատճառաբանությամբ։

Եթե այո, ապա ի՞նչ իմաստ ունի րոպեն մեկ՝ տեղի–անտեղի, հիշել Ալմա–Աթայի հռչակագրի մասին, որի ամրագրած սկզբունքը վաղուց չի գործում։

Եթե այո, ապա ի՞նչ քարտեզով ենք առաջնորդվելու՝ հանուն Թրամփի ճանապարհի իրականացվելիք «արտահերթ» սահմանազատումը Մեղրու արևելյան հատվածում կատարելիս։

***

Եվ, այդքանով հանդերձ, եկեք մի պահ հավատանք ՀՀ կառավարությանը. այսինքն՝ Սյունիքի արևելյան սահմանները ճշտված չեն ու հիմա ճշտելու անհրաժեշտություն է առաջացել։

Շատ լավ…

Այդ դեպքում նոր հարցեր են առաջանում։

Եթե Սյունիքի արևելյան սահմանները ճշտված չեն, ապա ի՞նչ սկզբունքով և ինչի՞ հիման վրա ենք խորհրդային 70 տարիներին մշտապես Գորիսի շրջանի մաս կազմող Շուռնուխի արևելյան հատվածը 2021 թ. հունվարի 2-ին նվիրել Ադրբեջանին։

Եթե Սյունիքի արևելյան սահմանները ճշտված չեն, ապա ի՞նչ սկզբունքով և ինչի՞ հիման վրա ենք 2020 թ. դեկտեմբերի 18-ին հայկական զորքերը հետ քաշել Սյունիքի արևելյան սահմաններից, Գորիս–Կապան և Կապան–Ճակատեն ավտոխճուղին էլ նվիրել Ադրբեջանին։

Եթե Սյունիքի արևելյան սահմանները ճշտված չեն, ապա ի՞նչ սկզբունքով և ինչի՞ հիման վրա ենք 2021–ի մայիսին Սև լճի արևելյան հատվածը, Գորիսի տարածաշրջանի վրա ամենաիշխող՝ Գլուխ Ձագեձորո լեռնագագաթը զիջել թուրքին։

Եթե Սյունիքի արևելյան սահմանները ճշտված չեն, ապա ի՞նչ սկզբունքով և ինչի՞ հիման վրա ենք 2022-ի սեպտեմբերին Գորայքի արոտավայրերի հյուսիսային հատվածը, Մեծ Իշխանասարը, Ներքին Հանդը (երեք կողմից) զիջել Ադրբեջանին։

Եթե Սյունիքի արևելյան սահմանները ճշտված չեն, ապա ինչո՞ւ Տեղ գյուղի արևելյան մատույցները (մոտ 100 հա) 2023-ի մարտին զիջեցինք Ադրբեջանին։

Այդ ամենը, ցավոք, վկայում է այն մասին, որ Ալմա–Աթայի 1991 թ. հռչակագիրը չի գործել ու չի գործում։

Ավելի ցավալի է, որ ինքներս մեզ խաբում ենք ու մխիթարում, թե առաջնորդվում ենք այդ հռչակագրով։

Ներող եղեք, բայց իր ծավալապաշտական նկրտումների մեջ ավելի անկեղծ է Ադրբեջանը, որի ղեկավարը վաղուց է թքել Ալմա–Աթայի հռչակագրի ու Խորհրդային Հայաստանի քարտեզի վրա և մեզ շրջապատող կարևորագույն բարձունքների տերը դարձել։

Այս իրավիճակում, խոստովանենք, այլևս չենք զարմանում մեր տարածքային իշխանների ու այսպես կոչված պատգամավորների անդեմության շքերթի վրա, երբ տեղի-անտեղի, հայտարարում են, թե առաջիկա սահմանազատումից ու սահմանագծումից հետո բռնազավթված սյունիքյան տարածքները վերադարձվելու են։ Եվ այդ արարածներին թվում է, թե Սյունիքում որևէ մեկն իրենց լուրջ է ընդունում։

***

Սյունիքում և հատկապես Մեղրու ուղղությամբ սահմանազատում–սահմանագծում կատարելու հարցում մեր մտահոգություններն արտահայտել ենք 2025 թ. օգոստոսի 14-ի հոդվածում՝ «Հյուսիսից և արևելքից արդեն իսկ օկուպացված Սյունիքը շրջափակվում է նաև հարավից, ո՞ւր մնաց ինքնիշխանության մասին մեր չդադարող բարբաջը»։

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքն էր առաջինը, ով բարձրաձայնեց Սյունիքով անցնելիք միջանցքը Միացյալ Նահանգներին ապապատվիրակելու մասին՝ հայտարարելով նաև՝ «Հայաստանն ու Ադրբեջանը վիճում են 32 կմ երկարություն ունեցող ճանապարհի շուրջ։ Տվեք մեզ վարձակալության այդ ճանապարհը և բոլորով կօգտվենք դրանից»։

Ճանապարհի՝ 32 կմ երկարության հիշատակումն առնվազն անսպասելի ու տարօրինակ է եղել և շարունակում է մնալ կասկածելի։

Իրականում՝ Նռնաձորից մինչև Նախիջևանի սահման՝ Ծիրանաձոր (Արաքսի հունին զուգահեռ) ճանապարհի երկարությունը մոտ 44 կմ է (այդպես է՝ ըստ Խորհրդային Հայաստանի վերջին քարտեզի)։

Եվ հանկարծ ԱՄՆ դեսպանը 44 կմ երկարությամբ ճանապարհի երկարությունը նվազեցնում է 12 կմ-ով և համարում 32 կմ։

Թվերի այս խաղի խորքում, ասել ենք, ադրբեջանաթուրքական հերթական որոգայթն է։

Ադրբեջանը, ըստ այդ երկրի մամուլի հրապարակումների, Նռնաձորի (երբեմնի Նյուվադիի, որ ի սկզբանե Արևիք գավառի Էռնա հայկական գյուղն էր) հատվածը վաղուց իրենն է համարում՝ 10-12 կմ խորությամբ։

Եվ ուրեմն, կարելի՞ է ենթադրել, որ Ադրբեջանում իշխող այդ տեսակետն է հաշվի առել ԱՄՆ դեսպանը, երբ Մեղրու տարածքի՝ Արաքսի առափնյա հատվածի երկարությունը համարել է 32 կմ։

Այդ ամենը հաշվի առնելով է, որ Սյունիքում իրավացիորեն տարակուսում են՝ արդյո՞ք Թրամփի ճանապարհի կառուցմանը նպաստելու պատրվակով՝ Մեղրու արևելյան սահմանի «արտահերթ» ճշգրտման հարցն առաջ է քաշել Ադրբեջանը՝ իր հերթական տարածքային պահանջը բավարարելու համար։

Սահմանազատման աշխատանքներում մեր ներկայացուցիչ Մհեր Գրիգորյանից, իհարկե, անկեղծություն չենք ակնկալում, բայց նա պարտավոր է պարզաբանել՝ ինչո՞ւ պետք է նորից սահմանազատենք–սահմանագծենք Մեղրու արևելյան սահմանը, եթե երկու անգամ պետական սահմանն այդտեղ ճշգրտվել է, եթե 1991 թ. այդտեղ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային վեճ գոյություն չի ունեցել։

Մհեր Գրիգորյանը «արտահերթ» սահմանազատման աշխատանքները սկսելուց առաջ պարտավոր է պարզաբանել ևս մեկ պարզագույն հարց՝ քանի՞ կմ երկարություն ունի Նռնաձորից մինչև Նախիջևանի սահման ընկած տարածքը՝ Արաքսի առափնյա հատվածի երկարությամբ։

Երեսուներկո՞ւ կիլոմետրն է մեր ինքնիշխանության ներքո, թե՞ Խորհրդային Հայաստանի քարտեզով հաստատված 44 կիլոմետրը։