Ադրբեջանը շարունակում է ակտիվորեն մարդիկ ուղարկել բնակվելու օկուպացված Արցախի Ակնայի շրջան
Օկուպացված Արցախի Ակնայի շրջան է ուղարկվել անտուն ադրբեջանցիների հերթական խմբաքանակը:
Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ներկայումս շրջան է ուղարկվել 15 ընտանիք՝ 73 մարդ։
Ուղարկվող ընտանիքները ժամանակավորապես ապրել են Ադրբեջանի տարբեր մասերում, հիմնականում՝ հանրակացարաններում, առողջարաններում և վարչական շենքերում։