Շրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՀայաստանում կենսաթոշակի չափը կբարձրանա. նախարար«Նոյեմբերյան» ԲԿ-ում 79-ամյա կնոջ երկու դուստրերը վիրավորել են բուժանձնակազմին և խաթարել աշխատանքըԸնդդիմությանը հաջողվել է փաստի առաջ կանգնեցնել և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին․ Իշխան ՍաղաթելյանԱրձանագրվել է ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԿրեմլում պատասխանել են՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Պուտինի և Թրամփի հանդիպումը ՉինաստանումԵրևանի մանկապարտեզներում երեխայի հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են նոր հարթակ (տեսանյութ)Շվեդիայում տեղի է ունեցել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք և կարգ» հանձնախմբի ժողովը. Մայր Աթոռից մասնակցել է Զաքարիա ՍրբազանըԱշխարհում համարյա ամեն ինչ լուծվում է «գայլային օրենքներով» և ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից. իրանագետՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու կամ դրա դիմաց վերջինիս վճարում կատարելու անհրաժեշտություն չկաՓաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ. ՍուրենյանցՄԻՊ-ում կայացել է երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստը․ ինչ է քննարկվելԱՄՆ-ն եւ Իրանը կարող են համաձայնության հասնել 2 օրվա ընթացքում. Իրանի ԱԳՆՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով2027-ին ուժային ոլորտը կստանա 835 մլրդ դրամ, տնտեսականը՝ 496 մլրդ, սոցիալականը՝ 1 տրլն 868 մլրդ դրամ. նախարարՓաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից. Քրիստինե ՎարդանյանԵվրոպայում բողոքի ցույցերին մասնակցում է մոտ կես միլիոն մարդ. կան հարյուրավոր ձերբակալվածներԲանջար հավաքելիս 6-ամյա թոռնիկն ու տատիկը հոսանքահարվել են«Inotek» խանութ-սրահի դուռը կոտրել են և դրամարկղից հափշտակել մի քանի միլիոն դրամԵս մի քիչ չափերով մեծ եմ, երևացել եմ, բայց բոլորն էլ այդտեղ խփnւմ էին. ՔՊ-ական պատգամավորը՝ ԱԺ ծեծկռտnւքի մասին
Աննա Գրիգորյանը խոստովանեց, որ Նիկոլ Փաշինյանի զիջումների տակ Ռոբերտ Քոչարյանի հանցավոր ստորագրությունն է
8 տարի ի՞նչ եք ման եկել ու չեք գտել, որ գնացել, բիզնեսը փակել եք. Խամոյանը՝ ՊԵԿ նախագահին (տեսանյութ)Երբ է մեկնարկում նոյեմբերի կենսաթոշակների վճարման գործընթացըՌուսական զորքերը նոր տարածքներ են գրավել Զապորոժիեի մարզումԲացառո՞ւմ եք, որ «Հայաստան» դաշինքի առաջնորդի ազատությունն արժենա դաշինքից 6 կողմ քվեարկություն Սահմանադրությանը․ հարց՝ Գեղամ Մանուկյանին (տեսանյութ)Ճամբարակում կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԼեոնիդ Յակուբովիչը ներառվել է ուկրաինական ռшզմական հետախուզության տվյալների բազաԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ, որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Արթուր Ալեքսանյանն ամուսնանում էԵԱՏՄ զեկույցը Հայաստանում է գրվել. Պապոյան
Վանաձորում բացահայտվել է հանցավոր խումբ, կան կալանավորվածներ (լուսանկարներ)
Մանդատ չենք ստացել, որպեսզի քվեարկենք «ալիևյան Սահմանադրության» օգտին. Աննա ԳրիգորյանԵրևանում խաչմերուկների մոտ կավելացվեն կայանման արգելված գոտիներըԵրևանում 37-ամյա կինը հայտնել է, որ իր սկեսրայրն ու սկեսուրը իր և իր անչափահաս երեխաների արժանապատվությունը ոտնահարող տեսանյութ են հրապարակել և շանտաժով գումար պահանջելՆիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը պետական հեղաշրջման մասին հայտարարություն էր․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
«Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացու պայուսակից գողացել են 8000 դոլար և 50 հազար ռուբլի
«Կենդանի վարժեցնողը կհամաձայնե՞ր չորեքթաթ ման գալ». Ալեն Սիմոնյանը երկրի անվտանգությունը հորով-մորով արեց, հիմա էլ անցել է շների ու կատուների պաշտպանությանըԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլարՀրաձգություն Իրանի եւ Ադրբեջանի սահմանին. կա վիրավորԵրևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումը ՍԴ-ում էԴա իմ ճաշակով չէ. Մհեր Գրիգորյանը՝ Աժ ծեծկռտուքի մասինԿդարձնեք «Կիկոսի մահը» և հասարակությանը վախի մթնոլորտում կպահեք. Պապոյանը գազի գինը գաղտնի է պահումԱդրբեջանում Հայաստանը ներկայացվել է իբրեւ ռուսների կողմից օկուպացված ադրբեջանական տարածք«Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակրինԵրաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ ՓաշինյանԱրաբական կոալիցիան հայտարարել է Եմենում հութիների օբյեկտներին հասցված հարվածների մասինԱվինյանը բացահայտել է՝ խաչմերուկներում խցանումների պատճառը ավտոբուսներն ու տրոլեյբուսներն ենՍահմանադրության տեքստի ամբողջ բովանդակության պատասխանատուն Արդարադատության նախարարությունն է. ԳալյանՀՀ-ի ամբողջ տարածքում կարող են իրականացվել ԹՐԻՓՓ նախագծեր. Փաշինյան
Քաղաքականություն

Գյումրու ավագանուց մանդատներից հրաժարվելու կամ ընտրական ցուցակը լքելու դիմումներ են ստացվել. թիվ 31 ԸԸՀ

Թիվ 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ավագանու մանդատներից հրաժարվելու կամ ընտրական ցուցակը լքելու դիմումներ է ստացել: Մանդատներից հրաժարվելու և դրանց փոխարեն նորը տրամադրելու գործընթացը սկսվել է Գյումրիի քաղաքապետարանում հոկտեմբերի 20-ին իրականացված հատուկ գործողություններից հետո։ Կալանավորումների պատճառով խախտվել է «Կոմունիստական կուսակցության» խմբակցության ավագանու կազմը։ Այժմ փաստացի ավագանու աշխատանքում լիարժեքություն չկա։ Մանդատների խնդիր է առաջ եկել ոչ միայն «Կոմունիստական կուսակցության»-ում, այլ նաև «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքում։

Կալանավայրում գտնվելու պատճառով նախ մանդատներից հրաժարվեցին «Կոմունիստական կուսակցության» Գևորգ Ղուկասյանը և Սեդրակ Խաչատրյանը, իսկ նրանց փոխարինեցին նույն կուսակցությունից ցուցակի հաջորդ համարները՝ Տիգրան Ավագյանը և Սամսոն Էլբակյանը։ Սակայն, դեռ մանդատը չվերցրած Տիգրան Ավագյանը ևս կալանավորվեց և կալանավայրից ներկայացրեց մանդատը վայր դնելու մասին դիմում։

«Արձանագրություն է ուղարկվել համայնքապետարան այն մասին, որ Տիգրան Ավագյանը վայր է դրել մանդատը։ Համայնքապետարանը արձանագրությունն ուղարկել է հանձնաժողով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ նշեց թիվ 31 ԸԸՀ նախագահ Տիգրան Ղազարյանը՝ տեղեկացնելով, որ Տիգրան Ավագյանի մանդատը հանձնվելու է «Կոմունիստական կուսակցության» ընտրացուցակի հաջորդ համարին՝ Արտյոմ Մկրտչյանին, ով այս պահին զբաղեցնում է համայնքապետարանի կոմունալ տնտեսության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնը, սակայն ՏԻՄ օրենքը թույլ չի տալիս համատեղել այդ պաշտոնը մանդատի հետ, ըտրության որոշման համար կա մեկ ամիս ժամանակ։

Ինքնաբացարկի դիմում է ներկայացրել նաև Գնել Մանուկյանը, որի հարցը կքննարկվի հաջորդ արտահերթ նիստում։ Այդ նիստում կքննարկվի նաև «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի ավագանու անդամ Նարեկ Միրզոյանի ինքնաբացարկի դիմումը. նա ևս ներկայացրել էր մանդատից հրաժարվելու դիմում։ Այդ խմբակցության հաջորդ համարը՝ Հասմիկ Խաչատրյանը, նույնպես ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել։ Ավագանու անդամի մանդատը հանձնաժողովը փոխանցելու է դաշինքի ընտրացուցակի 10-րդ համարին՝ Արտակ Հովսեփյանին։

Քվորում ապահովելու համար ընդդիմությանն անհրաժեշտ է 17 մանդատ։ Ավագանու մեկ նիստ արդեն չի կայացել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ավագանու նիստին չներկայանալու պատճառով։ Ըստ օրենքի՝ եթե ավագանին երեք ամիս նիստ չգումարի, այն կլուծարվի և կնշանակվեն նոր ընտրություններ։