Երբ Ալիեւը համարձակվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին սադրիչներ անվանել, սա արդեն ահազանգ է
«Ապացույներ ներկայացնելու ենք, բայց սպասելու ենք նաեւ համապատասխան արձագանքի, որը պետք է լինի ոչ թե մեղմ, այլ բավականին կոշտ»:
Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը, թե հայկական կողմն է նախահարձակ եղել:
Նրա խոսքով` կան բոլոր ապացույցները, որ Ադրբեջանն է նախահարձակ եղել:
Դավիթ Բաբայանի դիտարկմամբ միջազգային կառույցները չեն ուզում ավելի վատացնել իրավիճակը և փորձում են մեղ հայտարարություններ անել ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Բայց կարծում եմ հիմա այդ պահը չէ, պարզապես ամոթ է: Երբ Ալիեւը համարձակվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին սադրիչներ անվանել, սա արդեն ահազանգ է»,- ասաց Դավիթ Բաբայանը: