Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Նախընտրական ներկայացումների թատերաշրջանը համարվում է բացված. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Երեկ խորհրդարանի դահլիճում Մարտի 1-ի ակտիվ մասնակիցներից մեկի՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական խմբակի եւ նրանց աջակից ու կամակատար անձանց մասնակցությամբ նախընտրական մի ներկայացում էր բեմադրվել՝ «Մարտի 1-ի գործի» սյուժեով՝ «Ֆարմանյանը եւ այլք՝ ընդդեմ Հայաստանի գործով լույսի ներքո, իրավաքաղաքական գնահատական» վերնագրով։ Շարժառիթն իբր սեպտեմբերի կեսերին ՄԻԵԴ-ի կայացրած մի որոշումն էր, սակայն նպատակը, ակնհայտորեն, նախընտրական սեւ փիառն էր նախկին իշխանությունների դեմ։


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սեպտեմբերի 18-ին, ինչպես հայտնի է, հրապարակել էր «Ֆարմանյանը եւ այլոք՝ ընդդեմ Հայաստանի» գործով որոշումը, որը վերաբերում էր 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում զանգվածային բողոքի ցույցերի ճնշման ժամանակ 10 քաղաքացիների մահվանը: Դատարանը միաձայն որոշել է, որ Հայաստանի իշխանությունները խախտել են զոհերի մեծ մասի կյանքի իրավունքը, եւ մատնանշել է ողբերգության քննության անարդյունավետությունը։ Պարզել է, որ պետությունը չի ապահովել օբյեկտիվ եւ համապարփակ քննություն, ինչպես նաեւ չի կատարել Դատարանի հետ համագործակցելու իր պարտավորությունները՝ այդպիսով խախտելով Եվրոպական կոնվենցիայի 38-րդ հոդվածը։

Իր որոշման շրջանակներում ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանից դիմող յուրաքանչյուրին (զոհերի հարազատներին) վճարել 30 հազար եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։ Բացի այդ, լրացուցիչ 35 հազար եվրո է նշանակվել՝ դատական ծախսերը հոգալու համար։ Ի դեպ, հիշենք, որ ՀՀ կառավարությունն արդեն իսկ զոհերի հարազատներին վճարել է 30-ական միլիոն դրամ, իսկ ծանր վնասվածք ստացածներին` 15 միլիոնական դրամ: Մեկնաբանելով ՄԻԵԴ որոշումը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՄԻԵԴ-ն «արձանագրել է միայն ակնհայտը»։ Նրա խոսքով՝ Մարտի 1-ի գործն արդեն քննվել է, եւ դրա նյութերը քննարկվում են ազգային դատարաններում։ Հարկ է նշել, որ ՄԻԵԴ այս բողոքը ներկայացվել է 2011 թվականին, իսկ բուն քննությունը սկսվել է այս իշխանության օրոք՝ 2018 թվականից։ Եվրոպական դատարանն իր որոշման մեջ մի քանի անգամ օգտագործում է «դատարանին որեւէ ապացույց չի ներկայացվել, կառավարությունը չի տրամադրել որեւէ տեղեկատվություն կամ ապացույց» եւ նմանատիպ ձեւակերպումներ, ինչը նշանակում է, որ Փաշինյանի իշխանությունը չի ներկայացրել ապացույցներ` թողնելով, որ Եվրոպական դատարանն ընդդեմ Հայաստանի որոշում կայացնի։ Դատարանը նաեւ արձանագրել է, որ ցույցերը խաղաղ չեն եղել, տեղի են ունեցել բռնություններ՝ ոստիկանության վրա քարեր, մոլոտովի կոկտեյլներ, այլ առարկաներ են նետվել, եւ լուրջ վնաս է հասցվել պետական եւ մասնավոր սեփականությանը։

Կարելի է ասել, որ ՄԻԵԴ-ը «ընդդիմադիր եւ վարչապետ Փաշինյանների դեմ» է որոշում կայացրել, ինչից էլ, հավանաբար, վերջինս հունից դուրս է եկել եւ կազմակերպել երեկվա քննարկումը, որ իր ծանր հրետանիների՝ Ստյոպա Սաֆարյանի, Արման Բաբաջանյանի, Ռուբեն Մեհրաբյանի եւ այլոց միջոցով մեղադրանքի սյունին գամեն Ռոբերտ Քոչարյանին եւ մյուսներին։ Երեկվա լսումներին մասնակցում էին Փաշինյանի կուսակիցները, Մարտի 1-ի զոհերի որոշ իրավահաջորդներ, հարազատներ, իշխանությանը կցված քաղաքագետներ, ՀԿ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ՝ շարքային ՔՊ-ականներ մարզերից, որոնցով ապահովել էին մասսովկան` դահլիճը նրանցով էին լցրել: Բնականաբար, ներկա էին նաեւ ուժային կառույցների ղեկավարներ՝ գլխավոր դատախազը, ՀԿԿ եւ ՔԿ ղեկավարները, որոնց գրպանը գցեցին գործի չբացահայտումը։

Մենք նկատեցինք, որ շարքերում գերակշռում էին մարդիկ, որոնք ընդամենը օրեր առաջ Վաղարշապատում ՔՊ շտաբում էին ներկա կամ ընտրատեղամասերում։ Փոխարենը առաջին նախագահի թիմակից ՀԱԿ անդամներ կարծես չկային, որոնք Մարտի 1-ի ակտիվ մասնակիցն ու ականատեսն են եղել։ Քննարկումը բոյկոտել էր նաեւ խորհրդարանական ընդդիմությունը։ «Հայաստան» դաշինքից մեկ օր առաջ հայտարարություն տարածեցին, նշելով, որ ականատեսն ենք լինելու հերթական ձեռնածության, իսկ ՄԻԵԴ-ին տվյալներ չտրամադրելու փաստն ընդդիմադիրները բնական էին համարել․ «Փաշինյանի կառավարությունը նրա մեղավորությունն ապացուցող փաստեր չէր ներկայացնելու։ Իսկ որ Մարտի 1-ի գլխավոր մեղավոր-պատասխանատուներից մեկն ինքն էր, ակնհայտ է»։ 

2018-ից հետո վերաբացված Մարտի 1-ի վարույթն այժմ դեռ դատաքննության փուլում է, չնայած 2021-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին վերագրվող մեղադրանքը, որից հետո գլխավոր դատախազը ստիպված եղավ նոր մեղադրանքներ առաջադրել, իսկ երեկ խոստացավ, որ փոփոխված մեղադրանքներն առաջիկայում կներկայացվեն դատարան։ Չի բացառվում, որ նախընտրական շրջանում այս գործով նոր կալանավորումների համար հող են նախապատրաստում, մի բան պարզ է, որ քննարկումը նախկինների եւ հատկապես Ռոբերտ Քոչարյանի դեմ էր, ելույթ ունեցողների տեքստերն էլ ասես նույն վայրում էին գրվել։ Օրինակ, ՔՊ-ական նորաթուխ պատգամավոր, Մասիսի դպրոցներից մեկի տնօրեն Էսթեր Այվազյանն առաջին րոպեներից մատնեց, որ ինքը չէ իր ելույթի հեղինակը, նա իր առջեւ դրված թղթից այնպես կմկմալով էր կարդում, ասես տարրական դասարանի թոթովախոս աշակերտ լիներ։ Փոխարենը, իրենց գործում վարպետացած քաղաքագետները ամբիոնն էին ճոճում։ 

«Դրանք ընդդիմություն չեն, տարեք գցեք․ օրենք է պետք՝ այդ կուսակցությունները փակելու համար»,- հոխորտում էր ռուսատյաց Ռուբեն Մեհրաբյանը։ Արման Բաբաջանյանն էլ ձայնակցում էր․ «Մարդասպան ռեժիմը չի կարող վերադառնալ եւ մասնակցել ժողովրդավարական գործընթացներին. լյուստրացիա է պետք»: Նրանք ջանք չէին խնայում՝ իրենց ելույթներով փառավորելու Նիկոլ Փաշինյանի հոգին այնպես, ինչպես Մարտի 1-ի իրադարձություններին էր նրա հոգին փառավորվել ցուցարարների արարքներից։ «Կոչ եմ անում՝ զինվել ինչով կարող եք. հոգիս փառավորվեց, որ ոստիկաններից մահակներ եք խլել»,- ասում էր նա 2008 թվականի մարտյան դեպքերի ժամանակ։