ԱՄՆ-ն և Իրանը մոտ են համաձայնագիր կնքելուն. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ հնարավոր համաձայնագիր կնքելու մասին:
Ամերիկացի առաջնորդը իր դիրքորոշումը հայտնել է Սպիտակ տանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի հետ հանդիպման ժամանակ։
Նա նշել է, որ երկու կողմերն արդեն սկսել են քննարկումներ այս թեմայի շուրջ։ «Ի դեպ, Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել։ Կարող եմ ասել, որ նրանք հուսահատորեն ցանկանում են դա անել: Ես բացարձակապես բաց եմ դրա համար։ Մենք քննարկումներ ենք վարում նրանց հետ՝ այդ գործընթացը սկսելու համար», - ասել է Թրամփը։