Հաքան Ֆիդանը ներկայացրել է Թուրքիայի պայմանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նշել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պայմանը։
Այս մասին հաղորդում է Report-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։
«Երբ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեն խաղաղության պայմանագիր, մենք պատրաստ կլինենք կարգավորել հարաբերությունները Երևանի հետ», - ասել է Ֆիդանը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նաև նշել է, որ Անկարան բազմիցս հայտարարել է իր քաղաքականության մասին Երևանի նկատմամբ։