Իսրայելը հարձակվել է Համասի վարժական ճամբարի վրա Լիբանանի հարավում
Իսրայելի բանակը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող Համասի վարժական ճամբարում գործող զինյալներին:
Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող Այն էլ-Հիլվե տարածքում գտնվող Համասի վարժական ճամբարում գործող զինյալներին։ Հարվածի ենթարկված ռազմական ճամբարը Համասն օգտագործել է իսրայելցի զինվորների և Իսրայել պետության դեմ հարձակումներ պլանավորելու համար», - ասվում է հայտարարության մեջ։
«Իսրայելի պաշտպանության բանակը գործում է Լիբանանում Համասի աշխարհազորայինների դեմ և կշարունակի գործել Համասի ահաբեկիչների դեմ, որտեղ էլ որ նրանք լինեն», - ասել է Իսրայելի պաշտպանության բանակը։