Պապոյանը ու Ալեքսանյանը վերանշանակվել են ՔՊ Վարչության փոխնախագահների պաշտոններում
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնում է․
«Սիրելի հայրենակիցներ, հայտնում եմ որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ես և Վահագն Ալեքսանյանը վերանշանակվել ենք Կուսակցության Վարչության նախագահի տեղակալի պաշտոններում։
Շնորհակալություն եմ հայտնում Կուսակցության Վարչության Նախագահին կուսակցական այս պատասխանատու պաշտոնը կրկին ինձ վստահելու համար, իսկ մեր Կուսակցականներին և համակիրներին խոստանում եմ առավելագույն ջանքեր գործադրել Կուսակցության զարգացման, գաղափարների տարածման և ծրագրերի իրականացման գործում՝ հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության և խաղաղության ու ժողովրդի իշխանության ամրապնդման»։