Արցախում հարյուրավոր կամավոր ազատամարտիկներ մեկնում են առաջնագիծ (տեսանյութ)
Այսօր վաղ առավոտից Արցախի Ազատամարտիկների միության շենքի առջև հավաքվել են բազմաթիվ ազատամարտիկներ, երիտասարդներ և ցանկություն հայտնել անհապաղ մեկնել առաջնագիծ: Արդեն հարյուրավոր կամավոր ազատամարտիկներ գրանցվելուց հետո ավտոբուսներով մեկնում են առաջնագիծ: Նրանց են միացել նաև ժամկետային զինծառայություն անցած երիտասարդները: