Պետդեպարտամենտի ներկայացուցիչը ժամանել է Վրաստան՝ «Թրամփի ուղին» քննարկելու համար
ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Ջոնաթան Ասկոնասը մեկնում է Վրաստան։
Այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը։
«Նրա այցը նվիրված է քննարկելուն, թե ինչպես կարող է Վրաստանը աջակցել Թրամփի ուղուն՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար։ Այսօր Ասկոնասը այցելել է Սադախլոյի սահմանային անցակետ (Հայաստանի հետ սահման)։ Այցի ընթացքում նա կհանդիպի Վրաստանի արտաքին գործերի նախարարության և կառավարության, ինչպես նաև միջազգային ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչների հետ», - հայտնել է դեսպանատունը։