«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի համար բերված հեռուստացույցի միջից հայտնաբերել են բջջային հեռախոսներ
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձի անվամբ բերված հեռուստացույցը։ Ծառայողները հեռուստացույցի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 4 բջջային հեռախոս և 2 բաժանորդային քարտ։
ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ հեռուստացույցը բերած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության` 200․000 ՀՀ դրամ տուգանքի չափով։