Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն Ադրբեջանի սանձազերծած հարձակման հարցը քննարկել է ֆրանսիացի իր գործընկերոջ՝ Ժան-Մարկ Էյրոյի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Մանրամասները չեն հաղորդվում: