Երևանում բանկերից մեկի մասնաճյուղը թալանելուց հետո տղամարդը Բագրատաշենի անցակետով լքել է Հայաստանը
Պարզվել է երեկ Երևանում բանկերից մեկի մասնաճյուղում դիմակավորված ու զինված ավազակային հարձակակում կատարողի ինքնությունը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ այն կատարել է Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ 32-ամյա Հովհաննես Բ.-ն, ով նախկինում եղել է մի քանի անգամ դատապարտաված, այդ թվում՝ գողության համար, և երեկ արդեն նա Բագրատաշենի անցակետով լքել է Հայաստանը:
Հիշեցնենք, որ երեկ արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Զինված անձը ներխուժել էր Շինարարների 25 հասցեում գործող բանկերից մեկի մասնաճյուղ: Մինչ դեպքի վայր կժամանեին իրավապահները, տղամարդը բանկի մասնաճյուղից հափշտակել էր խոշոր չափի գումար և դիմել փախուստի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հափշտակված գումարն անցնում է 1 միլիոն դրամը:
Զինված անձը մտել է բանկի մասնաճյուղ, պարանոցին գցած է եղել ցուցանակ, որի վրա գրված է եղել.
«Եթե փողերը չտաք, 20 վայրկյանում կտրաքացնեմ»:
Դեպքի փաստով քննչական բաժնում «ավազակային հարձակում» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: