Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՀայաստանում կենսաթոշակի չափը կբարձրանա. նախարար«Նոյեմբերյան» ԲԿ-ում 79-ամյա կնոջ երկու դուստրերը վիրավորել են բուժանձնակազմին և խաթարել աշխատանքըԸնդդիմությանը հաջողվել է փաստի առաջ կանգնեցնել և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին․ Իշխան ՍաղաթելյանԱրձանագրվել է ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԿրեմլում պատասխանել են՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Պուտինի և Թրամփի հանդիպումը ՉինաստանումԵրևանի մանկապարտեզներում երեխայի հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են նոր հարթակ (տեսանյութ)Շվեդիայում տեղի է ունեցել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք և կարգ» հանձնախմբի ժողովը. Մայր Աթոռից մասնակցել է Զաքարիա ՍրբազանըԱշխարհում համարյա ամեն ինչ լուծվում է «գայլային օրենքներով» և ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից. իրանագետՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու կամ դրա դիմաց վերջինիս վճարում կատարելու անհրաժեշտություն չկաՓաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ. ՍուրենյանցՄԻՊ-ում կայացել է երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստը․ ինչ է քննարկվելԱՄՆ-ն եւ Իրանը կարող են համաձայնության հասնել 2 օրվա ընթացքում. Իրանի ԱԳՆՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով2027-ին ուժային ոլորտը կստանա 835 մլրդ դրամ, տնտեսականը՝ 496 մլրդ, սոցիալականը՝ 1 տրլն 868 մլրդ դրամ. նախարարՓաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից. Քրիստինե ՎարդանյանԵվրոպայում բողոքի ցույցերին մասնակցում է մոտ կես միլիոն մարդ. կան հարյուրավոր ձերբակալվածներԲանջար հավաքելիս 6-ամյա թոռնիկն ու տատիկը հոսանքահարվել են«Inotek» խանութ-սրահի դուռը կոտրել են և դրամարկղից հափշտակել մի քանի միլիոն դրամԵս մի քիչ չափերով մեծ եմ, երևացել եմ, բայց բոլորն էլ այդտեղ խփnւմ էին. ՔՊ-ական պատգամավորը՝ ԱԺ ծեծկռտnւքի մասին
Աննա Գրիգորյանը խոստովանեց, որ Նիկոլ Փաշինյանի զիջումների տակ Ռոբերտ Քոչարյանի հանցավոր ստորագրությունն է
8 տարի ի՞նչ եք ման եկել ու չեք գտել, որ գնացել, բիզնեսը փակել եք. Խամոյանը՝ ՊԵԿ նախագահին (տեսանյութ)Երբ է մեկնարկում նոյեմբերի կենսաթոշակների վճարման գործընթացըՌուսական զորքերը նոր տարածքներ են գրավել Զապորոժիեի մարզումԲացառո՞ւմ եք, որ «Հայաստան» դաշինքի առաջնորդի ազատությունն արժենա դաշինքից 6 կողմ քվեարկություն Սահմանադրությանը․ հարց՝ Գեղամ Մանուկյանին (տեսանյութ)Ճամբարակում կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԼեոնիդ Յակուբովիչը ներառվել է ուկրաինական ռшզմական հետախուզության տվյալների բազաԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ, որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Արթուր Ալեքսանյանն ամուսնանում էԵԱՏՄ զեկույցը Հայաստանում է գրվել. Պապոյան
Վանաձորում բացահայտվել է հանցավոր խումբ, կան կալանավորվածներ (լուսանկարներ)
Մանդատ չենք ստացել, որպեսզի քվեարկենք «ալիևյան Սահմանադրության» օգտին. Աննա ԳրիգորյանԵրևանում խաչմերուկների մոտ կավելացվեն կայանման արգելված գոտիներըԵրևանում 37-ամյա կինը հայտնել է, որ իր սկեսրայրն ու սկեսուրը իր և իր անչափահաս երեխաների արժանապատվությունը ոտնահարող տեսանյութ են հրապարակել և շանտաժով գումար պահանջելՆիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը պետական հեղաշրջման մասին հայտարարություն էր․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
«Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացու պայուսակից գողացել են 8000 դոլար և 50 հազար ռուբլի
«Կենդանի վարժեցնողը կհամաձայնե՞ր չորեքթաթ ման գալ». Ալեն Սիմոնյանը երկրի անվտանգությունը հորով-մորով արեց, հիմա էլ անցել է շների ու կատուների պաշտպանությանըԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլարՀրաձգություն Իրանի եւ Ադրբեջանի սահմանին. կա վիրավորԵրևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումը ՍԴ-ում էԴա իմ ճաշակով չէ. Մհեր Գրիգորյանը՝ Աժ ծեծկռտուքի մասինԿդարձնեք «Կիկոսի մահը» և հասարակությանը վախի մթնոլորտում կպահեք. Պապոյանը գազի գինը գաղտնի է պահումԱդրբեջանում Հայաստանը ներկայացվել է իբրեւ ռուսների կողմից օկուպացված ադրբեջանական տարածք«Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակրինԵրաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ ՓաշինյանԱրաբական կոալիցիան հայտարարել է Եմենում հութիների օբյեկտներին հասցված հարվածների մասինԱվինյանը բացահայտել է՝ խաչմերուկներում խցանումների պատճառը ավտոբուսներն ու տրոլեյբուսներն ենՍահմանադրության տեքստի ամբողջ բովանդակության պատասխանատուն Արդարադատության նախարարությունն է. Գալյան
Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանի հայտարարությունը վտանգում է ազգային անվտանգությունն ու ստեղծում ավելորդ վախ և անորոշություն․ «Քոչարի» կուսակցություն

«Քոչարի – Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցությունը արձագանքել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից արված հայտարարությանը, որտեղ ԱԺ խոսնակը նշել էր, թե՝ «110 կիլոմետրի չափով մենք ենք իրենց (ադրբեջանցիների-խմբ․) տարածքում»։
 
 
«Քոչարի – Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցության պատասխան հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
 
 «ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարության վերաբերյալ
 
«Քոչարի – Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցությունը մշտապես պաշտպանում է պետական պատասխանատվության, ճշգրտության և պետականության արժանապատվության սկզբունքները։ Այդ համատեքստում մենք պարտավոր ենք արձագանքել ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի Նոյեմբերի 16 ի 2025 թ այն հայտարարությանը, ըստ որի՝
 
«Ես քեզ ասում եմ՝ 110 կիլոմետրի չափով մենք ենք իրենց տարածքում»
 
1. Պետական պաշտոնյան իրավունք չունի տարածել չստուգված և չհիմնավորված տվյալներ
 
Նման մասշտաբի հայտարարությունները չեն հիմնվում որևէ ներկայացված փաստի, քարտեզագրության կամ պաշտոնական ռազմագիտական տեղեկատվության վրա։ Պետական պաշտոնյան չի կարող թույլ տալ իրեն հրապարակել տվյալներ, որոնք առանց ապացույցի ներկայացվում են որպես «փաստ»։ Այդպիսի մոտեցումը խաթարում է պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը և ստեղծում պետական տեղեկատվական անորոշություն։
 
2. Հայտարարությունը կարող է վնասել Հայաստանի դիվանագիտական դիրքերին
 
Նման արտահայտությունները հեշտությամբ կարող են օգտագործվել արտաքին դերակատարների կողմից՝ Հայաստանի բանակցային դիրքերը թուլացնելու համար։
 
Ավելին՝ «Ես քեզ ասում եմ՝ 110 կիլոմետրի չափով մենք ենք իրենց տարածքում» արտահայտությունը ոչ միայն անհստակ է, այլ նաև տրամաբանական բացեր ունի, որոնք կարող են ընկալվել որպես հայկական կողմի մեղայական ընդունում կամ կեղծ տեղեկատվություն։
 
3. Պետական գաղտնիքի հնարավոր խախտում
 
Զինված ուժերի տեղակայման և վերահսկվող հատվածների վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն ենթակա է սահմանափակման։
Այս ձևակերպումը—նույնիսկ եթե իրականությանը չհամապատասխանի—կարող է ընկալվել որպես օպերատիվ տվյալ և վնաս հասցնել ռազմական անվտանգությանը։
 
4. Հանրության մեջ ստեղծվում է ավելորդ վախ և անորոշություն
 
Սույն հայտարարությունը քաղաքագիտական «Կարմիր ծովատառեխի խաբեության» սկզբունք է և նշանակում է մանիպուլյացաներով շեղել մարտավարություն, կամ էլ կեղծ տեղեկություն տարածել կոնկրետ նպատակների համար։
 
Անհիմն կամ չափազանցված թվերը՝ առանց բացատրության, ընդունակ են խուճապ առաջացնելու հասարակության շրջանում։ Պետական պաշտոնյան պարտավոր է խոսել պատասխանատվությամբ, ոչ թե հուզական կամ մանիպուլյատիվ ձևակերպումներով։
 
5. Մեր պահանջները
 
«Քոչարի – Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցությունը պահանջում է․
 
1. Ալեն Սիմոնյանը հրապարակավ ներկայացնի՝ որտեղի՞ց է ստացել «Ես քեզ ասում եմ 110 կիլոմետրի չափով մենք ենք իրենց տարածքում» տվյալը, և արդյոք այն հաստատված է պետական լիազորված մարմնի կողմից։
 
2. Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես պարզաբանի՝ համապատասխանո՞ւմ է արդյոք այդ հայտարարությունը իրականությանը։
 
3. ԱԺ-ում ստեղծվի քննիչ հանձնաժողով՝ պարզելու՝ արդյոք հայտարարությունը եղել է անհեռատեսություն, թե որևէ քաղաքական նպատակ է հետապնդել։
 
4. Կառավարությունը հաստատի հստակ կարգ՝ առանց Պաշտպանության նախարարության և Անվտանգության խորհրդի համաձայնության ոչ մի պաշտոնյա իրավունք չունի տարածքային բնույթի հրապարակային հայտարարություններ անել։
 
6. Եզրակացություն
 
«Քոչարի – Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցությունը գնահատում է, որ Ալեն Սիմոնյանի՝ «Ես քեզ ասում եմ՝ 110 կիլոմետրի չափով մենք ենք իրենց տարածքում» հայտարարությունը վտանգում է՝
 
Հայաստանի Հսնրապետության Հիմնական Օրենքի տարածքային ամբողջականության մասին սահմանադրական դրույթները,
 
ազգային անվտանգության համակարգը,
 
դիվանագիտական բանակցությունները,
 
պետական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահությունը,
 
և երկրի միջազգային դիրքը։
 
Հայաստանի Սահմանադրության անշեղ կատարումը և պետական շահը չի կարող կախված լինել անճշտություններից, անհավաստի հայտարարություններից, կեղծ ու խուճապարար ապատեղեկատվություններից կամ անկառավարելի հռետորաբանությունից։
 
Մեր կուսակցությունը պարտավորվում է շարունակել պայքարը պետական պատասխանատվության բարձրացման և պետական շահի գերակայության համար»։