Հակակոռուպցիոն դատարանը հրապարակեց Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը
Հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանը ևս երկու ամիս կմնա կալանավորված։ Քիչ առաջ կայացրած որոշումը հրապարակեց Հակակոռուպցիոն դատարանը։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը հունիսի 18-ին կալանավորվել է ի աջակցություն Հայ Առաքելական եկեղեցու ու Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժի հասցեին հնչեցրած հայտարարության համար։ Նրա կալանքի ժամկետը երկարացվել է երկու անգամ։
Նախաքննական մարմինը նրան մեղադրում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու համար։ Կարապետյանը չի ընդունում մեղադրանքը։
Ավելի ուշ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է: Ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):