Ուկրաինական բանակը հարձակվել է Դոնեցկի էլեկտրացանցի ուղղությամբ
Ուկրաինական զինված ուժերը աննախադեպ հարձակում են իրականացրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության էլեկտրացանցի վրա՝ վնասելով Զուևսկայա և Ստարոբեշևսկայա ջերմաէլեկտրակայանները:
Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։
«Հանրապետության էլեկտրացանցի վրա աննախադեպ հարձակման արդյունքում վնասվել են Զուևսկայա և Ստարոբեշևսկայա ջերմաէլեկտրակայանները», - գրել է Պուշիլինը։ Հարձակման հետևանքով բազմաթիվ բնակեցված տարածքներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի:
Ուկրաինայի զինված ուժերը փորձել են անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել ԴԺՀ-ի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Արդյունքում, Դոնեցկում և տարածաշրջանի այլ քաղաքներում մոտ 500,000 բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։