Մոսկվայում Սերգեյ Շոյգուի դեմ օրեր առաջ փորձել են մահափորձ իրականացնել
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի դեմ մահափորձը կանխվել է Մոսկվայի Տրոեկուրովսկոյե գերեզմանատանը։
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ մահափորձ կազմակերպողները հավաքագրել են երկու ռուս քաղաքացիների և ծաղկամանի մեջ տեղադրել տեսախցիկ՝ Շոյգուի հարազատների գերեզմաններ այցելությունները վերահսկելու համար։
Կասկածյալները ձերբակալվել են Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցների կողմից, և Շոյգուի կյանքին վտանգ չի սպառնում։