Սաակաշվիլիի արտահանձնումը Ուկրաինա անհնար է. Կոբախիձե
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի հայտարարությունները Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի Ուկրաինա հնարավոր արտահանձնման վերաբերյալ չեն կարող լուրջ ընդունվել։
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Ավելի վաղ Պոդոլյակը վրացական «TV Pirveli» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Կիևը ակտիվորեն աշխատում է Սաակաշվիլիին Վրաստանից ետ վերադարձնելու ուղղությամբ, քանի որ նա Ուկրաինայի լիիրավ քաղաքացի է։
Նրա խոսքով՝ այս հարցը Ուկրաինայի օրակարգում է։