ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել է ԱՄՆ-ի կողմից ներկայացված՝ Գազայի հատվածի համար խաղաղության ծրագիրը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել է ԱՄՆ-ի կողմից մշակված բանաձև: Այդ բանաձևում ՄԱԿ-ն աջակցում է ԱՄՆ նախագահի՝ Գազայի հատվածի համար խաղաղության ծրագրին։
Այս մասին հայտարարվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացած քվեարկությունից հետո։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից 13-ը քվեարկել են բանաձևի օգտին։ Նշվում է, որ բանաձևը ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից ընդունվելու մասին դեռևս օրեր առաջ գրեցին մի շարք ամերիկյան լրատվամիջոցներ: