Անկարգություններ Բանգլադեշում. կան մի քանի տասնյակ վիրավորներ
Բանգլադեշում նախկին վարչապետ Շեյխ Հասինայի մահապատժի դատավճռից հետո տեղի ունեցած անկարգությունների ժամանակ վիրավորվել է առնվազն 50 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ և զինվորականներ։
Այս մասին հաղորդել է Dhaka Tribune թերթը։ Անկարգությունները սկսվել են Դաքքայում, որտեղ գտնվում է թանգարանը և Շեյխ Հասինայի հոր՝ Շեյխ Մուջիբուր Ռահմանի նախկին նստավայրը։
«Հարյուրավոր մարդիկ, հիմնականում ուսանողներ, հայտարարել են թանգարանի շենքը քանդելու մտադրության մասին։ Նրանք բերել են երկու քանդող տրակտորներ: Ոստիկանությունը խոչընդոտել է ցուցարարներին մտնել թանգարանի տարածք՝ պատնեշների միջով։ Իրավապահ մարմինները օգտագործել են արցունքաբեր գազ և ձայնային նռնակներ՝ ամբոխը ցրելու համար», - նշվում է հոդվածում։