30-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել խողովակին․ վիրավոր կա
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։45-ի սահմաններում Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Արսեն Ս․-ն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում և բախվել գազատար խողովակին։
Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։