Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՀայաստանում կենսաթոշակի չափը կբարձրանա. նախարար«Նոյեմբերյան» ԲԿ-ում 79-ամյա կնոջ երկու դուստրերը վիրավորել են բուժանձնակազմին և խաթարել աշխատանքըԸնդդիմությանը հաջողվել է փաստի առաջ կանգնեցնել և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին․ Իշխան ՍաղաթելյանԱրձանագրվել է ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԿրեմլում պատասխանել են՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Պուտինի և Թրամփի հանդիպումը ՉինաստանումԵրևանի մանկապարտեզներում երեխայի հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են նոր հարթակ (տեսանյութ)Շվեդիայում տեղի է ունեցել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք և կարգ» հանձնախմբի ժողովը. Մայր Աթոռից մասնակցել է Զաքարիա ՍրբազանըԱշխարհում համարյա ամեն ինչ լուծվում է «գայլային օրենքներով» և ուժի սպառնալիքի կամ կիրառության դիրքերից. իրանագետՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու կամ դրա դիմաց վերջինիս վճարում կատարելու անհրաժեշտություն չկաՓաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ. ՍուրենյանցՄԻՊ-ում կայացել է երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստը․ ինչ է քննարկվելԱՄՆ-ն եւ Իրանը կարող են համաձայնության հասնել 2 օրվա ընթացքում. Իրանի ԱԳՆՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով2027-ին ուժային ոլորտը կստանա 835 մլրդ դրամ, տնտեսականը՝ 496 մլրդ, սոցիալականը՝ 1 տրլն 868 մլրդ դրամ. նախարարՓաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից. Քրիստինե ՎարդանյանԵվրոպայում բողոքի ցույցերին մասնակցում է մոտ կես միլիոն մարդ. կան հարյուրավոր ձերբակալվածներԲանջար հավաքելիս 6-ամյա թոռնիկն ու տատիկը հոսանքահարվել են«Inotek» խանութ-սրահի դուռը կոտրել են և դրամարկղից հափշտակել մի քանի միլիոն դրամԵս մի քիչ չափերով մեծ եմ, երևացել եմ, բայց բոլորն էլ այդտեղ խփnւմ էին. ՔՊ-ական պատգամավորը՝ ԱԺ ծեծկռտnւքի մասին
Աննա Գրիգորյանը խոստովանեց, որ Նիկոլ Փաշինյանի զիջումների տակ Ռոբերտ Քոչարյանի հանցավոր ստորագրությունն է
8 տարի ի՞նչ եք ման եկել ու չեք գտել, որ գնացել, բիզնեսը փակել եք. Խամոյանը՝ ՊԵԿ նախագահին (տեսանյութ)Երբ է մեկնարկում նոյեմբերի կենսաթոշակների վճարման գործընթացըՌուսական զորքերը նոր տարածքներ են գրավել Զապորոժիեի մարզումԲացառո՞ւմ եք, որ «Հայաստան» դաշինքի առաջնորդի ազատությունն արժենա դաշինքից 6 կողմ քվեարկություն Սահմանադրությանը․ հարց՝ Գեղամ Մանուկյանին (տեսանյութ)Ճամբարակում կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԼեոնիդ Յակուբովիչը ներառվել է ուկրաինական ռшզմական հետախուզության տվյալների բազաԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ, որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Արթուր Ալեքսանյանն ամուսնանում էԵԱՏՄ զեկույցը Հայաստանում է գրվել. Պապոյան
Վանաձորում բացահայտվել է հանցավոր խումբ, կան կալանավորվածներ (լուսանկարներ)
Մանդատ չենք ստացել, որպեսզի քվեարկենք «ալիևյան Սահմանադրության» օգտին. Աննա ԳրիգորյանԵրևանում խաչմերուկների մոտ կավելացվեն կայանման արգելված գոտիներըԵրևանում 37-ամյա կինը հայտնել է, որ իր սկեսրայրն ու սկեսուրը իր և իր անչափահաս երեխաների արժանապատվությունը ոտնահարող տեսանյութ են հրապարակել և շանտաժով գումար պահանջելՆիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը պետական հեղաշրջման մասին հայտարարություն էր․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
«Զվարթնոց» օդանավակայանում քաղաքացու պայուսակից գողացել են 8000 դոլար և 50 հազար ռուբլի
«Կենդանի վարժեցնողը կհամաձայնե՞ր չորեքթաթ ման գալ». Ալեն Սիմոնյանը երկրի անվտանգությունը հորով-մորով արեց, հիմա էլ անցել է շների ու կատուների պաշտպանությանըԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլարՀրաձգություն Իրանի եւ Ադրբեջանի սահմանին. կա վիրավորԵրևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումը ՍԴ-ում էԴա իմ ճաշակով չէ. Մհեր Գրիգորյանը՝ Աժ ծեծկռտուքի մասինԿդարձնեք «Կիկոսի մահը» և հասարակությանը վախի մթնոլորտում կպահեք. Պապոյանը գազի գինը գաղտնի է պահումԱդրբեջանում Հայաստանը ներկայացվել է իբրեւ ռուսների կողմից օկուպացված ադրբեջանական տարածք«Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել 2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակրինԵրաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ ՓաշինյանԱրաբական կոալիցիան հայտարարել է Եմենում հութիների օբյեկտներին հասցված հարվածների մասինԱվինյանը բացահայտել է՝ խաչմերուկներում խցանումների պատճառը ավտոբուսներն ու տրոլեյբուսներն ենՍահմանադրության տեքստի ամբողջ բովանդակության պատասխանատուն Արդարադատության նախարարությունն է. Գալյան
Քաղաքականություն

Իշխանությունը գնալու է այլանդակությունների՝ ընտրությունների նախաշեմին նոր միջավայր ձևավորելու համար

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է․

«Վաղարշապատի դրական հետևությունները

Եթե Վաղարշապատի ընտրությունների արդյունքները քննարկենք առանց հայկական ավանդական սգի, անեծքի և հուսահատության, ապա կանենք ռացիոնալ հետևություններ.

Պետք է շնորհավորել «Հաղթանակ» և «Մայր Հայաստան» դաշինքներին։

Պետք է արձանագրել, որ Հայաստանում և հատկապես մարզերում ընտրությունները կատարվում են անհատական գործոնի՝ պապու, հորեղբոր տատու, մեծ ընտանիքների, գյուղական պատկանելության, և այլ արխայիկ իդենտիֆիկացիաների շնորհիվ։ Մեխակյանի հաղթանակը սրա մասին է խոսում. սա փաստ է, որի պետք է հաշվի նստել։

Միայն առաջիկա շաբաթներին Վաղարշապատի ընտրողներն աստիճանաբար կգիտակցեն, որ իրենք ձայն են տվել ՔՊ-ին։ Մեխակյանի օգտին քվեարկածների 80 տոկոսը վստահ է, որ ինքը ձայն է տվել Մեխակյանին, և ոչ թե՝ ՔՊ-ին։

Նիկոլ Փաշինյանը չխառնվեց Վաղարշապատի ընտրություններին (Գյումրիից հետո արեց հետևություններ), և դա էապես ազդեց արդյունքների վրա։ Բայց համապետական ընտրություններում նա չի կարող մնալ ստվերում, և նույն Վաղարշապատում լինելու է լրիվ այլ արդյունք։ Հենց այդ ժամանակ Վաղարշապատի ընտրողը անկեղծ զարմանալու է՝ «ինչի մեր Մեխակյանը նիկոլակա՞ն ա»

Բոլոր հարցումներով ընտրություններում այս պատկերը պետք է լիներ, չի եղել անակնկալ։

«Հաղթանակ» դաշինքի նորամուտն իրոք լավն էր։ Պետք է հասկանալ՝ որքանով էր դա Սևակ Խաչատրյանի և լոկալ թիմի արդյունքը, որքանով՝ կենտրոնական լիդերության։ Ռ. Քոչարյանը վերջին մեկ տարում ունի կայուն լավ վարկանիշ։ Խնդիրը սեփական լավ վարկանիշի և լոկալ լոյալ թիմերի վարկանիշների սինխրոնիզացիան է։ Սա խնդիր է, բավականին բարդ, որը պետք է փորձել լուծել, և որն ունի լուծում։

«Մայր Հայաստանի» համառ ու գրագետ աշխատանքը տալիս է տեսանելի արդյունք. նոր ստեղծված ուժը մշտապես հաղթահարում է անցողիկ շեմը։ Երեք պայքար՝ երեք հաջողություն. Երևան, Գյումրի, Վաղարշապատ։ Սա արդյունք է, որ չի կարող աննկատ մնալ, և չի կարող իր ազդեցությունը չունենալ 2026-ի համապետական ընտրությունների ժամանակ։

Վաղարշապատի ընտրություններին չեն մասնակցել երկու խոշոր ֆավորիտ ուժեր՝ Ս. Կարապետյանի «Մեր Ձևով»-ը և Գ. Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին»-ը։ Հասկանալի է, որ նրանց մասնակցությունն էապես կփոխեր պատկերը։ Բայց սա հասկանում է նաև իշխանությունը, և առաջիկայում ենթադրելի է ճնշումների մեծացումն այս ուժերի վրա, քանի որ Վաղարշապատի մոդելն իշխանությանը ձեռք է տալիս։

Իշխանության հետագա վարքագծի մասին. իմ կանխատեսմամբ՝ իշխանությունը շարունակելու է երկու բան. գնալու է ծավալուն այլանդակությունների՝ ընտրությունների նախաշեմին նոր միջավայր ձևավորելու համար, և անելու է նորանոր կոպիտ սխալներ, որոնցից պետք է առավելագույն չափով օգտվել, եթե դիմացը լինեն լուրջ ընդդիմադիր համակարգեր (դրա մասին՝ հաջորդիվ)»։