Դավիթին չեք կարող մեկուսացնել, վախեցնել և չեզոքացնել. փաստաբան
«Ինչպես նշել էի նախորդիվ, այս ցանկը շատ երկար է և պարբերաբար ներկայացնելու եմ, քանի որ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ նշանակվել է այդ հոդվածով ՀՀ դատական պրակիտիկայում աննախադեպ խիստ պատիժ։
Վերջնական պատիժ Է նշանակվել ազատազրկում՝ 5 ՏԱՐԻ 6 ԱՄԻՍ ժամկետով, իսկ ՔԱՂԲԱՆՏԱԿՅԱԼ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ դատավոր Ժ. Չիչոյանը միայն ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով պատիժ է նշանակել 6 տարի 3 ամիս ժամկետով։
Պատճառը մեկն է. ապօրինի ազատությունից զրկել Դավիթին՝ քաղաքական գործընթացներից հեռու պահելու համար, սակայն այսօր Մասիս համայնքը ցույց տվեց , որ Դավիթին չեք կարող մեկուսացնել, վախեցնել և չեզոքացնել։
Առաջիկայում վերաքննիչ ատյանն է պարտավոր լինելու իրականացնել արդարադատություն, իսկ վերաքննիչի համար ես առանձին ցանկ եմ պատրաստել, որտեղ այդ հոդվածով հենց վերաքննիչ ատյանն է մեղմ պատիժներ սահմանել, հուսամ վերաքննիչ ատյանը չի խուսափի արդարադատություն իրականացնելուց։