Ինձ համար այս անձնական գործը կյանքիս առաքելությունն է դարձել, որտեղ թույլ չեմ տալու ապօրինություններ՝ խնամի-ծանոթ-բարեկամներ կոալիցիայի շրջանակում․ Գարիկ Սահակյան
Փաստաբան Գարիկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այսօր տեղեկացանք, որ վերաքննիչ դատարանը բավարարել է մեր բողոքը՝ Կնոջս՝ Ալվինա Համբարձումյանի գործի շրջանակներում։ Զավեշտալի է, բայց Վաղարշապատի Մշակույթի պալատի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթի վիճարկումը դատական կարգով 2 անգամ ունեցավ նույն ճակատագիրը. մեր հայցը Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Գոհար Ֆիդանյանի և Սիմա Աբովյանի կողմից տարբեր ժամանակաշրջանում մերժվել է, ապա այն 2 անգամ բողոքարկվել է վերադաս ատյան՝ Երևան, որտեղ, որ 2 անգամն էլ մեր բողոքը ապօրինի վճիռների դեմ բավարարվել է։ Այսպիսով՝ անաչառ դիտորդի մոտ հարց կառաջանա՝ ինչու՞ է մարզի դատարանը մերժում մեր հիմնավոր հայցը, պատասխանը ՝ հակառակորդ կողմի ով լինելու մեջ կարելի է փնտրել։
Ինչևէ, խորը հարգանքով դիմում եմ դատավորներ Գոհար Ֆիդանյանին և Սիմա Աբովյանին. Հարգելի’ դատավորներ, հիշու՞մ եք, երբ ասացի, որ ակնհայտ ապօրինի ակտ եք կայացրել, ասացիք՝ վերադասը թող որոշի, հիմա վերադասը որոշել է, որ ապօրինի վճիռներ եք կայացրել, ի՞նչ կասեք։ Չէի ուզենա Ձեզ էս գործի շրջանակում այսչափ կաշկանդված վիճակում տեսնել, բայց արդարադատություն իրականացնելը Ձեր ուղիղ պարտականությունն էր։ Ափսոսում եմ, որ մեր գործի հանգուցալուծման ժամանակը անհիմն ձգձգվում է, թե չէ հայցի փաստերին նայելիս անգամ իրավաբանականի առաջին կուրսի ուսանողը կփաստեր, որ ստորադաս դատարանը 2 անգամն էլ կայացրել է ակնհայտ անօրինական դատական ակտ։ Լավ եղեք,հարգելի’ դատավորներ տիկին Ֆիդանյան և տիկին Աբովյան, միշտ էլ այսպես է՝ արդարադատությունը հիվանդանում է, բայց չի մահանում։Իսկ ինձ համար այս անձնական գործը կյանքիս առաքելությունն է դարձել, որտեղ թույլ չեմ տալու ապօրինություններ՝ խնամի-ծանոթ-բարեկամներ կոալիցիայի շրջանակում։ Մեր պայքարը փշոտ է,սակայն հաղթահարելի և ամենակարևորը՝ ԱՐԴԱՐ։
Հ.Գ Առանձնահատուկ շնորհակալ եմ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի և վճռաբեկ դատարանի դատավորներին՝ արդարության հանդեպ հավատը վերականգնելու համար։