Հանձնաժողովի 3 անդամ հոկտեմբերին մեկնել են Թուրքիա. ՀԾԿՀ նախագահ
«Այո՛, Հանձնաժողովի մեկ անդամ, Սերգեյ Աղինյանը,և ևս երկուսը՝ Դավիթ Մուրադյանը և Ելենա Բաբոյանն այս տարվա հոկտեմբերին մեկնել են Թուրքիա»,-ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման հարցով նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերիցն, ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
Նրա խոսքով՝ այցելության թեման այն է եղել, որ Հհայաստանը 1999 թվականից հանդիսանում է էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցացիայի ոչ միայն անդամ, այլ նաև՝ հիմնադիր անդամ, որի կազմում 47 երկիր է ընդգրկված։
Նշելով, որ այս տարի Օմանում կայացած հանդիպմանը Սերգեյ Աղինյանը ընտրվել է ասոցացիայի նախագահության անդամ՝ Մեսրոպյանը հայտնեց, որ ասոցացիայի աշխատանքային ռեժիմն այնպիսին է, որ տարին երկու անգամ անդամ երկրներից որևէ մեկում աշխատաժողովներ են հրավիրում և դրա ընթացքում անդամ երկրների պատվիրակները քննարկում են էներգետիկային վերաբերող հարցեր։
«Քննարկել են վերականգնվող արևային էներգետիկայի հետ կապված, շուկայի ազատականացման վերաբերյալ խնդիրները։ Թուրքիայում վերջին այցելության ընթացքում այս խնդիրներն են շոշափվել»,- ասաց Մեսրոպյանը։
Արձագանքելով ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանի հայտարարությանը՝ Մեսրոպ Մեսրոպյանն ասաց. «Խոսել այդ մասին, ի լուր աշխարհի հայտարարել, թե ա՛յ, տեսեք, գնացել են Թուրքիա, որ բանակցեն, որպեսզի գան ու ՀԷՑ-ը վաճառեն թուրքերին՝ առնվազն նման է գեբելսյան քարոզչությանը, այն է՝ որքան սուտը մեծ է, այնքան հավատացողները շատ կլինեն»։