Թուրքական բանակը քրդերի նահանջից հետո մտել է ռազմավարական կարևոր տարածք
Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել է իր ուժերի լիակատար դուրսբերման մասին Իրաքի և Թուրքիայի սահմանին գտնվող ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Զապ շրջանից։
Հայտարարության համաձայն՝ տարածքում բախումների վտանգ ստեղծող ուժերը դուրս են բերվել վերացնելով թուրքական բանակի հետ բախումների սպառնալիքը։
Փաստաթղթում նաև ընդգծվում է, որ Զապ շրջանից դուրսբերումը իրականացվել է Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հրամանով և դիտվում է որպես խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլ։
Նշվում է, որ «Թուրքիան առանց ահաբեկչության» նախագիծը, որը սկսվել է 2024 թվականի հոկտեմբերին՝ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի կոչով շարունակում է իրականացվել։