Ռուսական բանակը հայտարարեց ուկրաինական երեք գյուղերի գրավման մասին
Վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Ուկրաինայի ևս երեք բնակավայրերի նկատմամբ: Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ Խարկովի մարզում գտնվող «Սևեր» խմբավորման ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Դվուրեչանսկոե գյուղի նկատմամբ: Այս բնակավայրը գտնվում է Բելգորոդի մարզի Վալույսկի քաղաքային շրջանի հետ սահմանից մոտավորապես յոթ կիլոմետր հեռավորության վրա:
«Վոստոկ» խմբավորման ստորաբաժանումները գրավել են Դնեպրոպետրովսկի մարզի Գայ գյուղը: Գյուղը գտնվում է Պոկրովսկոե խոշոր քաղաքից մոտավորապես ութ կիլոմետր հեռավորության վրա:
Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել նաև Ուկրաինայի Դոնեցկի մարզի Պլատոնովկա գյուղի նկատմամբ: Այս բնակավայրը գտնվում է Հյուսիսային Դոնեց գետի հարավային ափին՝ Սևերսկ քաղաքից հյուսիս-արևմուտք: