Արբիտրաժի պահանջի կատարումը ՀՀ-ին հնարավորություն կտա խուսափել մի քանի հարյուր միլիոն դոլարի տույժերից. Արամ Օրբելյան
«Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի արբիտարժային կանոների համաձայն, արտակարգ արբիտրաժի գործով ժամանակավոր միջոցների մասին արտակարգ արբիտրի որոշման վերաբերյալ վճռով պատասխանողից՝ ՀՀ-ից պահանջվում է զերծ մնալ ՀԷՑ-ի լիցենզիայի չեղարկումից»,-ՀԷՑ-ը լիցենզիայից զրկելու հարցով ՀԾԿՀ նիաստի ժամանակ ասաց «Տաշիր Կապիտալ» ընկերության փաստաբան Արամ Օրբելյանը։
Նա հիշեցրեց, որ օրեր առաջ ՀԾԿՀ-ն դիմել էր կառավարությանը՝ հարցնելով, թե արդյոք որոշման մեջ կետ կա վարույթը կասեցնելու վերաբերյալ և կառավարությունից հայտնել են, որ ոչ, չկա, ինչը համապատասխանում է իրականությանը։
«Որոշմամբ ասվում է, որ ժամանակավոր կառավարչին չնշանակեք, իսկ նշանակելու դեպքում էլ թույլ չտաք, որ նա հանդես գա որպես գործադիր մարմին»,-պարզաբանեց Օրբելյանը։
Նա հայտնեց, որ որոշումը պարտադիր է ՀՀ կառավարության համար և դրանով արգելված է լիցենզիայից զրկել, ինչը պարտավորեցնող նորմ է։
Փաստաբանը նշեց, որ պահանջի կատարումը ՀՀ-ին հնարավորություն կտա խուսափել մի քանի հարյուր միլիոն դոլարի տույժերից և այն նոտարական թարգմանությամբ փոխանցեց ՀԾԿՀ-ին, որպեսզի հետագայում չեսեն որ հանձնաժողովը իրազեկված չի եղել։