Չինաստանը պատրաստ է նպաստել Սիրիայի անվտանգության պահպանմանը. Չինաստանի ԱԳՆ ղեկավար
Չինաստանը պատրաստ է նպաստել Սիրիայի անվտանգության և կայունության պահպանմանը։
Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին՝ Պեկինում իր սիրիացի գործընկեր Ասաադ ալ-Շեյբանիի հետ հանդիպումից հետո։
Կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները և քննարկել Սիրիայի և Չինաստանի միջև համագործակցության հետագա ամրապնդման ուղիները։