Ադրբեջանցի ականազերծողը վիրավորվել է ականի պայթյունից հայ-ադրբեջանական սահմանի մոտ
Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակիցը կանգնել է ականի վրա Ղազախի շրջանի Բալա Ջաֆարլի գյուղում, որը գտնվում է Հայաստանի հետ սահմանային գոտում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Report-ը:
Գործակալության աշխատակից Սամիր Իմամվերդիևը (ծնված 1988թ.) վիրավորվել է ծառայության ժամանակ հակահետևակային ականի պայթյունից։ Միջադեպի հետևանքով նրա աջ ոտքը կտրվել է։
Իմամվերդիևը տեղափոխվել է շրջանային կենտրոնական հիվանդանոց։ Նրա վիճակը բավարար է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում։