Էրդողանը կառավարության հետ այսօր կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների վերսկսումն Անկարայում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստում կքննարկի Անկարայի նախաձեռնությունները՝ վերսկսելու Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցությունները:
Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ ռուս-ուկրաինական հակամարտությունն այժմ մոտ է կասեցմանը, և բանակցությունների նոր փուլը չի կարելի բացառել։
«Ուկրաինայի հակամարտությունը և դրա կարգավորմանն ուղղված Անկարայի միջնորդական նախաձեռնությունները կլինեն այսօր նախագահ Թայիփ Էրդողանի հետ կայանալիք կաբինետի նիստի արտաքին քաղաքականության օրակարգում», - ասել է գործակալությանն աղբյուրը։