«Մեր ձևով» շարժման անդամները կլինեն դատարանի բակում՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
«Մեր ձևով» շարժման անդամները նոյեմբերի 17-ին ժամը 16:00֊ին լինելու են հակակոռուպցիոն դատարանի բակում, որտեղ տեղի կունենա բարերար, «Մեր ձևով» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի դատական նիստը։ Այդ մասին հայտարարել են շարժման անդամները։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ, Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Հակակոռուպցիոն դատարանի որոշումը։
Հիշեցնենք՝ հունիսի 18-ին իրավապահները ձերբակալեցին, իսկ դատարանը հետո կալանավորեց խոշոր գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին սահմանադրական կարգի տապալման կոչի մեղադրանքով միայն այն բանի համար, որ վերջինս, հանդես գալով ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու, հարցազրույցում ասել էր, որ «մեր ձևով կմիջամտենք» խնդրին, եթե քաղաքական գործիչները չկարողանան իրականացնել այդ գործառույթը։
Կարապետյանի ձերբակալությանը նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալից գրառումները Կարապետյանի հասցեին, որը փաստաբանները գնահատում են իբրև քննությանն ուղիղ միջամտելու և իրավապահներին ուղղորդելու փորձ։