Թրամփը Սպիտակ տանը կընդունի ազատ արձակված իսրայելցի պատանդներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 20-ին Սպիտակ տանը կընդունի Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի շրջանակներում ազատ արձակված իսրայելցի պատանդներին։
Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը:
Հաղորդագրության համաձայն, Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի շրջանակներում հոկտեմբերի 13-ին ազատ արձակված բոլոր 20 պատանդները հրավերներ են ստացել Սպիտակ տնից։
Գործակալությունը նաև նշել է, որ պատանդները Վաշինգտոն կմեկնեն Իսրայելի կառավարության կողմից ֆինանսավորվող առևտրային չվերթներով։