Գուտերեշը դատապարտել է Կիևում Ադրբեջանի դեսպանատան վրա Ռուսաստանի հարձակումը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Կիևում Ադրբեջանի դեսպանատան վրա Ռուսաստանի կողմից իրականացված հարձակումը։
Այս մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հերթական ճեպազրույցի ժամանակ:
Գլխավոր քարտուղարը խստորեն դատապարտել է Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի մի քանի շրջանների վրա իրականացված լայնածավալ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածները, որոնց հետևանքով, ըստ տեղեկությունների, Կիևում զոհվել է առնվազն վեց մարդ, իսկ Չեռնոմորսկում՝ երկուսը։ Հարձակման հետևանքով նաև վիրավորվել են բազմաթիվ քաղաքացիական անձինք, վնասվել են բնակելի շենքերը և էներգետիկ ենթակառուցվածքները, ինչպես նաև Կիևում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատունը։
Գլխավոր քարտուղարը վերահաստատել է դիվանագիտական շենքերի անձեռնմխելիության սկզբունքը։