Դամասկոսը հրթիռակոծության տակ է
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արևմտյան թաղամասերը ենթարկվել են շարժական կայանքից արձակված հրթիռային հարվածների։
Այս մասին հաղորդում է SANA լրատվական գործակալությունը:
«Քաղաքի ծայրամասից Մեզզե շրջանի և դրա հարակից տարածքների բնակելի թաղամասերի վրա արձակված երկու «Կատյուշա» հրթիռների հետևանքով մի քանի խաղաղ բնակիչներ վիրավորվել են, իսկ գույքը վնասվել է», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Պաշտպանության նախարարությունը, Ներքին գործերի նախարարության հետ համատեղ, սկսել է հարձակման հանգամանքների հետաքննություն և աշխատում է հրթիռների թռիչքի հետագիծը և արձակման վայրերը պարզելու ուղղությամբ: