Ուժգին պայթյուն Քաշմիրի ոստիկանական բաժանմունքում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներ
Քաշմիրի մայրաքաղաք Սրինագարի Նովգամում ոստիկանական բաժանմունքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ, ևս 27-ը՝ վիրավորվել։
Այս մասին հայտնել է NDTV-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դատաբժշկական խումբը ստուգում էր բաժանմունքում պահվող պայթուցիկ նյութերը։
Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ վիրավորներից հինգը գտնվում են հիվանդանոցում ծանր վիճակում։ Հեռուստաալիքը հայտնում է, որ զոհերի մեծ մասը ոստիկաններ և դատաբժշկական փորձագետներ են։
Ոստիկաններից բացի, պայթյունի հետևանքով զոհվել են նաև Սրինագարի վարչակազմի երկու աշխատակիցներ։